Հասարակական

Թ.Դեւիս. «Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրելե

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել: Ինչպես նշեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում պարտավորությունների ստանձնման պահից մեծ աշխատանք է կատարվել, իրագործվել է հանձնառությունների մեծ մասը: Թ.Դեւսի խոսքերով` որոշ դժվարություններ առաջանում են փաստաթղթերում ամրագրված բարեփոխումների կատարման գործում: Այդ հարցը քննարկվել է ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը: Վ.Օսկանյանը նշեց, որ ԵԽ գլխավոր քարտուղարի այցը հետաքրքիր ժամանակ է տեղի ունենում` հաշվի առնելով իրադարձությունները Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում: Հայաստանի եւ ԵԽ-ի հարաբերությունները ներկայումս բավական խորքային են, այցը կնպաստի նաեւ գնահատական ձեւավորելու այն ամենի նկատմամբ, որ իրականացվել է պարտավորությունների կատարման ընթացում, նաեւ նախանշել հետագա անելիքները հաջորդ մի քանի ամիսների ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում