Հայաստանի եւ üինլանդիայի արտգործնախարարները քննարկել են ԵԱՀԿ բարեփոխումների ընթացքին, հայ-ýիննական քաղաքական հարաբերություններին առնչվող հարցեր
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակության կազմում üինլանդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է üինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվայի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, 2008թ. հունվարին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող üինլանդիայի իր գործընկերոջ հետ նախարար Վ. Օսկանյանը քննարկել է ԵԱՀԿ բարեփոխումների ընթացքը, հայ-ýիննական քաղաքական հարաբերությունները` ընդգծելով դրանց առավել ակտիվացման եւ երկու երկրների բարձր մակարդակով շփումների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Վ. Օսկանյանը հատուկ կարեւորել է üինլադիայի հետ համագործակցությունը ԵՄ- ի հետ ստորագրված Գործողությունների ծրագրի համատեքստում: Կողմերը շահագրգռվածություն են հայտնել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման վերաբերյալ` արձանագրելով, որ ի տարբերություն քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցությունը մեծ ծավալներ չունի, սակայն վերջին շրջանում Հայաստանի եւ üինլանդիայի միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշների աճ է նկատվում: ՀՀ ԱԳ նախարարը մանրամասն ներկայացրել է ԼՂ բանակցային գործընթացի ներկա փուլը եւ կարագավորման հեռանկարները, խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին: