«Հայաստանե համահայկական հիմնադրամի հոբելյանական հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 22-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ «Հայաստանե համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 22-ին` Երախտագիտության օրը: Հոբելյանական 10-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի «Մեկ ազգ մեկ ապագաե նշանաբանով: Համայն հայության կողմից նվիրաբերված գումարներն այս անգամ կուղղվեն «Գյուղական զարգացման ծրագրիե իրականացմանը, մասնավորապես` Հայաստանի Տավուշի մարզի եւ Արցախի Մարտունու շրջանի գյուղերի վերականգնմանը: Ինպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին հիմնադրամի Լոս Անջելեսի տեղական մարմնից, ԱՄՆ Արեւմտյան տարածաշրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը հեռուստամարաթոնը համարել է հիանալի միջոց` Հայաստանի եւ Արցախի այսօրվա կարիքների մասին մարդկանց իրազեկելու, ինչպես նաեւ տեղեկացնելու, թե ինչպես կարող են իրենց մասնակցությունն ունենալ այդ խնդիրների լուծման գործում: «Հեռուստամարաթոն-2007ե-ին Լոս Անջելես կժամանեն Հայաստանից եւ Արցախից պատվավոր հյուրեր, այդ թվում` ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Տասներկուժամյա մարաթոնը կհեռարձակվի Լոս Անջելեսի Հանրային հեռարձակման ծառայության (PBS) Հոլիվուդի ստուդիայից: Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ այն ուղիղ եթերով կհեռարձակվի Հայաստանում, իսկ արբանյակային հեռարձակմամբ` Եվրոպայում, Միջին Արեւելքում, Ասիայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հեռուստամարաթոնը կհեռարձակվի նաեւ Սփյուռքի ամենախոշոր կաբելային եւ արբանյակային ցանցով` «Հորիզոնե հայկական հեռուստաալիքով: Հեռուստամարաթոնին հնարավոր կլինի հետեւել նաեւ ինտերնետով` www.armeniafund.org հասցեում: Նշենք, նախորդ տարի հեռուստամարաթոնում հավաքվել էր ռեկորդային` 13 մլն, 700 հազար ԱՄՆ դոլարի հանգանակություն:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան