Նշվել է Վեհափառ Հայրապետի գահակալության տարեդարձը

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեբերի 4-ին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության ութերորդ տարեդարձի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ մատուցվել է Սբ. Պատարագ: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի միաբան Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը: Սբ պատարագի ավարտին Մայր Աթոռի միաբանության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք է ուղղել Ներսես արքեպիսկոպոսը: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Սրբազանն անդրադարձել է Նորին Սրբության գահակալության ութ տարիների ընթացքում արձանագրած բազմաթիվ ձեռքբերումներին. «Ամեն տեղ նոր շինություններ բացվեցին, Մայր Աթոռն սկսեց բարգավաճել ու գեղեցկանալ, հիմնվեցին ու բացվեցին նորանոր եկեղեցիներ, հայորդյաց տներ ու կիրակնօրյա վարժարաններ` ի խնդիր մատաղ սերնդի դաստիարակության: Ավելի բարելավվեցին Եկեղեցու եւ պետության հարաբերությունները: Էկումենիկ միտքը մյուս եկեղեցիների, ինչպես նաեւ այլ կրոնների պետերի հետ հարաբերություններում նորանոր հաջողությունների է հասնում, որպեսզի Հայ Եկեղեցու նավը կարողանա աղաղությամբ հասնել իր նավահանգստինե: Այնուհետեւ կատարվել է Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության ու անսասանության եւ Նորին Սրբության քաջառողջության ու կենաց արեւշատության համար:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան