Հանրապետությունում հունվար-սեպտեմբերին հայտնաբերվել է մարդկանց ապօրինի շահագործման, թրաýիքինգի 27 դեպք
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 2007թ-ի հունվար-սեպտեմբերին հայտնաբերվել է մարդկանց ապօրինի շահագործման, թրաýիքինգի 27 դեպք: ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նազարեթ Մնացականյանն այսօր հրավիրված մամուլի աուլիսում նշեց, որ հայտնաբերված դեպքերի առթիվ` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, փոխադրելու, հանձնելու, թաքցնելու կամ ստանալու համար, 3 քրեական գործ է հարուցվել` նախորդ տարվա 8-ի դիմաց: Մարդուն սեռական շահագործման ձեւերի մեջ ներգրավելու, ստրկության համար հարուցվել է 4 քրեական գործ` նախորդ տարվա 1-ի դիմաց: Շահադիտական նպատակներով այլ անձի սեռական շահագործման մեջ ներգրավելու համար հարուցվել է 2 քրեական գործ` նախորդ տարվա 3-ի դիմաց: Մարմնավաճառությամբ զբաղվելուն նպաստելու համար հարուցվել է 18 քրեական գործ` նախորդ տարվա 21-ի դիմաց: Հարուցված քրեական գործերից 10-ը վերաբերում են արտագնա կավատությանը: Այդ ընթացքում 4 թրաýիքինգի զոհեր վերադարձվել են Հայաստան: Ըստ Ն. Մնացականյանի` նշված ժամանակահատվածում հիմնովին փոխվել են մոտեցումները թրաýիքինգի դեմ պայքարում, ակտիվ փոխհամագործակցություն է ծավալվել ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ հասարակական կազմակերպությունների հետ: