1 րոպեի ընթերցում
ՔԱՋԱՐԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Գոհար Իսախանյան): Քաջարանում բացվել է Հայբիզնեսբանկի մասնաճյուղ: Այն երկրորդ բանկն է, որ գործելու է Քաջարանում: Հանդիսությանը ներկա ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով, բանկի հերթական մասնաճյուղի բացումը Քաջարանում առաջին հերթին պայմանավորված է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատե ՓԲԸ-ի արդյունավետ գործունեությամբ, ինչի շնորհիվ Քաջարանն այսօր զարգացման լուրջ միտումներ ունի, իսկ բնակչությունը՝ նոր տիպի բանկային ծառայություներից օգտվելու պահանջ: «ԶՊՄԿե ՓԲԸ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը կարեւորեց մասնաճյուղի բացումը Քաջարանում, ինչը բանկերի մրցակցության հնարավորություն կստեղծի քաղաքում: