1 րոպեի ընթերցում
ԳՈՐԻՍ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Գոհար Իսախանյան): Գորիս-Կապան ճանապարհի Չայզամի կոչվող վայրում նոյեմբերի 5-ին` ժամը 12-ի սահմաններում, ականից պայթել է «Գազ-66ե մակնիշի առանց պետհամարանիշի մեքենա, որը պատկանում է Գորիս քաղաքի բնակիչ, 1964թ. ծնված Խաչատուր Կարապետի Դարբինյանին: Բեռնատարի թափքում գտնվող Հարթաշեն գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Գրիշա Մանվելի Մնացականյանը ծնկի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է Գորիսի առողջության կենտրոն: Վարորդը չի տուժել: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: