Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին 800 տարվա ընթացքում ունեցել է 47 քաղաքագլուխ, որոնցից 45-ը հայ են եղել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): 12-րդ դարից սկսած մինչեւ 1917 թվականը՝ 800 տարվա ընթացքում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ունեցել է 47 քաղաքագլուխ, որոնցից 45-ը հայ են եղել: Այս փաստերը բերում է իր «Գիտելիքների շտեմարան. հայը եւ հայկականըե գրքում մանկավարժ-գրող Ալբերտ Փարսադանյանը, որը լույս է ընծայել «ՎՄՎ-ՊՐԻՆՏե հրատարակչությունը: Թվում է թե հաճելի այս վիճակագրությանը հեղինակը ավելացնում է նաեւ մի տխուր փաստ. գրեթե բոլոր այն հայ քաղաքապետերի գերեզմանները, որոնք իրենց մահկանացուն կնքել եւ հուղարկավորվել են Թիýլիսում, կամ չեն պահպանվել կամ ոչնչացվել են 1917 թվականից հետո: Գրքում հեղինակը ներկայացնում է բոլոր 47 քաղաքապետերին եւ որոշ կենսագրական տեղեկություններ նրանց մասին: Նրանց թվում են եղել Մելիք Բայանդուրը, Բեյբությանց տոհմից 9 մարդ, Երեմիա Արծրունին եւ ուրիշներ: Վերջին հայ քաղաքագլուխը եղել է Ալեքսանդր Խատիսյանցը, որը թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը: Գրքում հեղինակը պատմում է հայ ժողովրդի բազմաթիվ զավակների՝ գիտության, տնտեսության, մշակույթի ասպարեզներում ունեցած նվաճումների մասին: Այսպես, 1957-1984 թթ. ընթացքում ԽՍՀՄ-ում ամենաբարձր պետական պարգեւի՝ Լենինյան մրցանակի դափնեկրի կոչում են վաստակել մոտ 40 հայորդիներ, որոնց թվում՝ Անաստաս Միկոյանի կրտսեր եղբայր, ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը, երչուհի Զարա Դոլուխանյանը, ýիզիկոս Արտեմ Ալիխանյանը, գրող Մարիետա Շահինյանը, նկարիչ Դմիտրի Նալդանդյանը, քանդակագործ üրիդրիխ Սողոյանը, կինոբեմադրիչ Լեւ Կուլիջանովը եւ ուրիշներ: Գրքում տեղ է գտել Տաթեւիկ Հովհաննիսյանի մի հրապարակում, որը վերաբերում է նշանավոր մարդկանց՝ թուրքին տված գնահատականին: Այդ բացասական գնահատականների հեղինակներն են üերենց Մորուան, Ագաթա Քրիստին, Ջեկ Լոնդոնը, Ալբերտո Մորավիան, Գոգոլը, Ստենդալը, Շեքսպիրը, Գաբրիել Գարսիա Մարկեսը, Բունինը, Դոստոեւսկին, Բալզակը, Չեխովը եւ ուրիշներ: Ներկայացված են ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսները, թղթակից- անդամները, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, այլ կոչումների ու պարգեւների տեր մարդիկ: Ներկա ժողովածուն հեղինակի «Գիտելիքների շտեմարանիե 5-րդ հատորն է: Մինչ այդ լույս տեսած 4 գրքերը մեծ հետաքրքրություն են առաջացրել ընթերցողների շրջանում:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան