Երեւանի քաղաքապետարանը 2008 թ-ին կիրականացնի փողոցների հասցեային տնտեսության արդիականացման ծրագիր
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությա կողմից 2005 թ-ին ընդունված կարգի համաձայն` Երեւանի քաղաքապետարանը 2008 թ-ին կիրականացնի փողոցների հասցեային տնտեսության արդիականացման ծրագիր: Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի տեղեկացմամբ` աշխատանքների իրականացման համար քաղաքապետի հանձնարարականով կազմվել է նախագիծ-նախահաշիվ: Հաջորդ տարեսկզբին կմեկնարկեն երկլեզու (հայերեն եւ ռուսերեն) ցուցանակների տեղադրման աշխատանքները: Հաստատվել է ցուցանակների ձեւը, չափը եւ գույնը: