ԵԽ-ն Հայաստանում իրականացնում է նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին աջակցության ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհուրդը Հայաստանում իրականացնում է նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին աջակցության ծրագիր: Ինչպես այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում նշեց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, ընտրությունների թափանցիկ անցկացման գործում կարեւորագույն դեր են կատարում լրատվամիջոցները, եւ առաջիկա ամիսներին էլ շարունակվող ծրագրերը կուղղվեն ազատ, արդար ընտրությունների անցկացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը: «Հավատում եմ, որ Հայաստանում բոլորն են ցանկանում անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, ինչպես նախորդ ընտրություններն էինե,-ասաց ԵԽ գլխավոր քարտուղարը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախաձեռնությամբ ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության սահմանափակմանը, ըստ Թ.Դեւիսի, այն Հայաստանի նախագահական ընտրությունների վրա ազդեցություն չի ունենա: ԵԱՀԿ-ն գնահատական կտա, թե ինչպես դա կանդրադառնա դիտորդական առաքելությունների գործունեության վրա: Եվրախորհուրդն ուղարկում է կարճաժամկետ դիտորդներ, եւ այդ առաջարկությունը կարճաժամկետ առաքելությանը չի վերաբերում: ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանը պարզաբանեց, որ առաջարկությունը, որին միացել է նաեւ Հայաստանը, վերաբերում է ԵԱՀԿ-ի ընդհանուր բյուջեից ýինանսավորվող միայն երկարաժամկետ առաքելությանը: Նշվում է, որ դիտորդների թիվը չպետք է գերազանցի 50-ը, բայց դա Հայաստանի վրա չի կարող ազդել, քանի որ մինչ այսօր անցկացված բոլոր ընտրությունների ժամանակ Հայաստանում երկրաժամկետ դիտորդների թիվը 30-ը չի անցել: Հաջորդ ընտրություններին էլ կապահովվի նույնքան դիտորդների ներկայություն, որքան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մադրիդում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանն այս ամսվա վերջում կքննարկվի առաջարկությունը: Ռուսաստանի ներկայացրած փաստաթղթին միացել են նաեւ ԱՊՀ անդամ մի շարք պետություններ:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան