ՀՀ տղամարդկանց եւ կանանց շախմատի հավաքականները հավակնում են Եվրոպայի թիմային առաջնության արծաթե մեդալների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Զավեն Վարդանյան): Հայաստանի շախմատի կանանց հավաքականը, 2,5:1,5 հաշվով հաղթելով Լեհաստանի թիմին Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում, վաստակել է 12 թիմային եւ 19 միավոր անհատական պարտիաների հաշվարկում եւ դուրս եկել 3-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանը հաղթել է Ռայլիչին, ոչ- ոքի են ավարտվել Սոսկո-Էլինա Դանիելյան, Զավադսկա-Նելլի Աղինյան, Դվորակովսկա- Սիրանուշ Անդրեասյան պարտիաները: Մրցաշարի առաջատարն Է Ռուսաստանի թիմը, որն իրեն ապահովել Է չեմպիոնի կոչումը՝ 14թիմային եւ 23 միավոր անհատական պարտիաներում, 2-րդ տեղում Է Լեհաստանի թիմը՝ 12 թիմային եւ 21,5 միավոր անհատական պարտիաների հաշվարկում: Հայաստանի շախմատիստուհիները մրցաշարի վերջին՝ 9-րդ, փուլում խաղում են 4-րդ տեղը զբաղեցնող Վրաստանի հավաքականի թիմի հետ եւ պայքարում են արծաթե մեդալների համար: Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 8-րդ փուլում ոչ-ոքի Է խաղացել Ադրբեջանի թիմի հետ եւ վերջին փուլից առաջ զբաղեցնում են 3- րդ տեղը` վաստակելով 12 թիմային եւ 19 միավոր անհատական պարտիաներում: Նույնքան ունի նաեւ 2-րդ տեղը զբաղեցնող Իսրայելի թիմը, իսկ մրցաշարի չեմպիոնն Է Ռուսաստանի հավաքականը, որը, վաստակելով 15 եւ 23 միավոր, արդեն նվաճել է այդ կոչումը: Վերջին փուլում Հայաստանի եւ Իսրայելի շախմատիստները մրցամարտում որոշելու են արծաթե մեդալակիր թիմին:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան