Հասարակական

Հայաստանի սոցծառայության տարածքային գործակալություններում արձանագրվել են մոտ 6,4 մլն դրամի խախտումներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): Հայաստանի սոցիալական ծառայության 16 տարածքային գործակալություններում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 6,4 մլն դրամի (մոտ 19,6 հազար ԱՄՆ դոլար) խախտումներ պարունակող գործեր: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության եւ սոցիալական մոնիտորինգի վարչության պետ Վահան Բաղդասարյանը, այս տարվա ընթացքում ուսումնասիրություններ են անցկացվել նաեւ Հայաստանի «Զբաղվածության պետական ծառայությունե գործակալության 6 տարածքային կենտրոններում, ուր հայտնաբերվել են 173 հազար դրամի խախտումներ: Ըստ նրա` հիմնական խախտումները պայմանավորված են գործազրկության նպաստի տեւողության որոշման համար աշխատանքային ստաժի սխալ հաշվարկի, ինչպես նաեւ ընդհանուր գումարի ավելի եւ թերի վճարման դեպքերի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում