1 րոպեի ընթերցում
միջպետական խորհրդի նիստը 2008 թվականի աշնանը տեղի կունենա Ղազախստանում ԱՍՏԱՆԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդի հերթական 16-րդ նիստը տեղի կունենա Ղազախստանում: Այդ մասին հաղորդվում է Ղազախստանի «Սամգաուե պետական հոլդինգի մամլո տեղեկագրում: «Մոսկվայում որոշում է ընդունվել ԱՊՀ-ի երկրների գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդի 16-րդ նիստն անցկացնել Ղազախստանում: Խորհուրդն այդ որոշումն ընդունել է՝ հաշվի առնելով այն առանձնահատուկ վերաբերմունքը, որ Ղազախստանում ցուցաբերում են գիտության, տեխնոլոգիաների եւ գիտատեխնիկական տեղեկատվության զարգացման նկատմամբե,-նշվում է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունում ճշտել են, որ միջպետական համակարգող խորհրդի հաջորդ նիստը ծրագրվում է անցկացնել 2008 թվականի աշնանը: ԱՊՀ-ի երկրների գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական խորհուրդը համաձայնեցված տեղեկատվական քաղաքականության ձեւավորման եւ իրացման, գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման կարգի ու պայմանների սահմանման հարցերի միջկառավարական համակարգող մարմին է: