Երեւանի Հատուկ նշանակության գնդում հանդիսավորապես նշվեց Հետախուզական զորքերի 15-րդ տարեդարձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Հատուկ նշանակության գնդում այսօր հանդիսավորապես նշվեց Հետախուզական զորքերի 15-րդ տարեդարձը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան այլ սպաներ: Շնորհավորելով հայ հետախույզներին տոնի կապակցությամբ` Մ. Հարությունյանը նշեց, որ արցախյան հերոսամարտի ժամանակ նրանց էին վստահվում մարտական ամենապատասխանատու գործողությունները: Մեր հետախույզներն իրենց արիության եւ պրոýեսիոնալիզմի համար բազմիցս արժանացել են մարտական ամենաբարձր պարգեւների: «Այս տոնական օրը մենք գլուխ ենք խոնարհում հայրենի հողի պաշտպանության համար իրենց կյանքը տված հերոսների հիշատակի առաջ: Զինվորականի, առավել եւս հետախույզի համար հանգիստ ծառայություն չկա, նա մշտապես պատրաստ է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր հետախույզները մշտապես կատարելագործում են իրենց մարտական գիտելիքները, տիրապետում են մեր տարածաշրջանի իրադրությանը, կանխատեսում են թշնամական պլանների բոլոր էտապներն ու ուղղությունները: Հետախույզները մեծ դեր ունեն Հայաստանին սպառնացող վտանգների կանխման մեջ: Եւ անցած 15 տարվա լավ ավանդույթները պետք է շարունակվենե,- ասաց պաշտպանության նախարարը: Նա հետախույզների կողմից նրանց առաջ դրված խնդիրների կատարումը գնահատեց «լավե: «Ասում եմ լավ, որպեսզի մենք աշխատելու տեղ ունենանք գերազանցի հասնելու համար: Համոզված եմ, որ շարունակական կլինի այն, ինչ եղել է 90-ական թ.թ. սկզբներին: Խորհրդային Միության ժամանակ նոյեմբերի 5-ը նույնպես նշվում էր որպես Հետախույզի օր, եւ 92թ-ին մենք որոշեցինք չփոխել այդ ամսաթիվըե,- ավելացրեց Մ. Հարությունյանը: Նախարարի խոսքով` գնդի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ չի մոռացել իր անցած հերոսներին, որոնք 90-ականների սկզբին կատարում էին իրենց առաջ դրված խնդիրները: Գնդում կա ստորաբաժանում, որը ստեղծված է պայմանագրային հիմունքներով եւ արդեն կես տարի գործում է: Ընդհանուր գունդն անցած 15 տարիների ընթացքում մշտապես արժանացել է լավ եւ գերազանց գնահատականների: Հետախույզի օրվա կապակցությամբ ցուցադրական զորավարժություններ անցկացրեցին ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ հետախուզական ստորաբաժանումները: Մի շարք զինծառայողներ նախարարի հրամանով արժանացան մեդալների եւ խրախուսական նվերների:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան