Քարդիýի Խաղաղության տաճարի հարակից այգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուելսի մայրաքաղաք Քարդիýի Խաղաղության տաճարի հարակից այգում նոյեմբերի 3-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար: Խաչքարի համար հողատարածքը տրամադրվել է Միջազգային հարաբերությունների Ուելսի կենտրոնի կողմից եւ պատրաստվել էր Ուելսում բնակվող փոքրաթիվ հայերի միջոցներով ուելսցի վարպետների կողմից: Խաչքարի տեղադրմանը նպաստել է Ուելսում գործող «Wales- ArmeniaSolidarityեկազմակերպության նախագահ Ջոն Թորոսյանը եւ ազգությամբ ուելսցի Էլիան Վիլյամսը: Խաչքարի բացումը կատարել են ՄԹ-ում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը եւ Ուելսի խորհրդարանի նախագահ լորդ Դաýիդ Էլիս-Թոմասը, որից հետո ՄԹ-ում հայկական եկեղեցու առաջնորդ Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի կողմից կատարվել է խաչքարի օծման արարողությունը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել ՄԹ տարբեր վայրերից ժամանած մոտ 300 հայեր, ինչպես նաեւ Ուելսի խոհրդարանի, Ուելսի եկեղեցու եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այն ուղեկցվել է ՄԹ-ում գործող թուրքական կազմակերպությունների կողմից կազմակերպած, մոտ 100-150` պաստառներ կրող եւ թռուցիկներ բաժանող թուրքերի բողոքի ցույցով: Խաչքարի բացմանը հաջորդել է հանդիսավոր մաս, որի ընթացքում ելույթներ են ունեցել դեսպան Գաբրիելյանը, Միջազգային հարաբերությունների Ուելսի կենտրոնի տնօրեն Սթիվեն Թոմասը, Ուելսի եկեղեցու ներկայացուցիչ Քրիս Գիլհամը, ասորական «Արեւելքի հնագույն եկեղեցուե եպիսկոպոս Խոշաբա Գեորգեսը, ուելսցի (ազգությամբ հրեա) պատմաբան Մայք Ջոզեýը: Ելույթ ունեցողները, անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին, կարեւորել են Ուելսում հուշարձանի տեղադրումը՝ որպես ցեղասպանության զոհերի հիշատակի, ինչպես նաեւ հայ եւ ուելսցի ժողովուրդների միջեւ բարեկամության խորհրդանիշ: Դեսպան Գաբրիելյանն իր ելույթում շեշտել է ցեղասպանության ճանաչման գործում Մեծ Բրիտանիայում Ուելսի առաջամարտիկ լինելու դերը: Խաչքարի տեղադրման արարողության եւ թուրքական բողոքի ցույցը լուսաբանվել է BBC-ի կողմից, որի մեկնաբանությունը եւ Ուելսի Ասամբլեայի նախագահի ու միջազգային հարաբերությունների կենտրոնի տնօրենի հարցազրույցը (աուդիո) հասանելի է հետեւյալ ինտերնետային կայքում. http://news.bbc.co.uk/1/hi/wales/7075899.stm: