Երեւանում տեղի ունեցավ ՀՅ դաշնակցություն եւ Ռամկավար ազատական կուսակցությունների միջկուսակցական համաժողովը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում այսօր անցկացվեց ՀՅ դաշնակցություն եւ Ռամկավար ազատական կուսակցությունների միջկուսակցական համաժողովը: Ավանդական երկու կուսակցությունների ներկայացուցիչների երեւանյան հավաքի նպատակն էր քննարկելու Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Արցախի հիմնախնդրի ներկա փուլը, Ջավախքի հայության սոցիալական, տնտեսական, մշակութային եւ հոգեւոր իրավունքների պաշտպանության հարցերը: ՀՅԴ -ՌԱԿ համատեղ խորհրդաժողովի օրակարգում էին նաեւ Հայ դատի եւ պահանջատիրության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հաջողությունները եւ մարտահրավերները, Սփյուռքի կազմակերպական հզորացման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաեւ Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը դիմագրավելու հարցերը: Գաղափարական տարաձայնություններ ունեցած կուսակցությունները, որոնք տասնամյակներ շարունակ զրկված են եղել նաեւ Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունից, այսօր ցանկություն ունեն երկրում քաղաքական մշակույթի, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության օրինակ հանդիսանալ: Կուսակցությունների ղեկավարներն ընդգծում են, որ համայն աշխարհի հայության առջեւ ծառացած մարտահրավերներին անհրաժեշտ է ազգային միասնականությամբ եւ համերաշխությամբ դիմակայել: «Մենք կարող են ունենալ տարբեր գաղափարական, գաղափարախոսական հարցեր, սակայն կան համահայկական մակարդակի մի շարք կարեւոր խնդիրներ, որոնց լուծմանը հասնելու համար միայն համախմբվել է պետք: Մեր միջկուսակցական մրցակցությունը շատ երկարատեւ պատմություն ունի, սակայն այսօր կարողանում ենք մեր մեջ ուժ գտնել, նստել եւ քննել բոլորիս համար կարեւոր հարցերըե,-ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Հայ իրականության մեջ այսօր ամենից շատ հնչող արտահայտությունները` ազգային միասնություն, ազգային համերաշխություն, միաբանություն, համախմբվածություն, ըստ Հ. Մարգարյանի, ժողովրդի պահանջն է եւ ուղղված է քաղաքական վերնախավին: «Եվ այս ամենն առաջին հերթին հնարավոր է ստեղծել քաղաքական ուժերի երկխոսության շնորհիվ: Հուսով եմ եւ վստահ, որ համանման համաժողովները կծառայեն այդ երկխոսության ստեղծմանը եւ սկիզբ կդնեն իսկապես միջկուսակցական նոր հարաբերություններիե,- ընդծեց նա: Քանի որ ազգային ավանդական երեք կուսակցությունները Հայաստանից դուրս ներկայացնում են հայ ժողովուրդին եւ նրա քաղաքական դեմքը, ուստի բյուրոյի ներկայացուցիչը շատ է կարեւորում նրանց ակտիվությունն ու համահայկական նշանակության խնդիրների վերաբերյալ փոխադարձ համագործակցության անհրաժեշտությունը: ՌԱԿ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Մարկ Արաբյանը հայ քաղաքական իրականության մեջ այս համաժողովն աննախադեպ երեւույթ է համարում: «Պատմության մեջ առաջին անգամ մենք հավաքվել ենք ծրագրելու եւ համադրելու մեր ջանքերը` Հայ դատի հետապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախ հիմնահարցի հայանպաստ լուծման, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման, ինչպես նաեւ մեր իրավունքների պաշտպանության գործումե,-ասաց նա: ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանն այս հավաքը որակելով միջկուսակցական համագործակցության իսկապես նոր սկիզբ` ընդգծեց, որ այն չի սահմանափակվելու միայն այս երկու կուսակցությունների համագործակցությամբ: «Հույս ունենք եւ ակնկալում ենք նաեւ այլ կուսակցություններ ընդգրկել այս աշխատանքներում: Միջկուսակցական համագործակցության մշակույթի ներդրումը կնպաստի երկրում կայունության պահպանման, ազգային արժեքների նվազագույն չափանիշների հստակեցմանն ու մարտահրավերների դիմակայմանը, որոնք հատկապես շատ են Սփյուռքումե,-նշեց դաշնակցական գործիչը: ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն այս համաժողովը համարում է երկու քաղաքական ուժերի տասնյակ տարիների փորձառության եւ մտքերի համատեղման սկիզբ: Նա անիմաստ է համարում միջկուսակցական մրցակցությունն այն հարթությունների վրա, որտեղ առկա խնդիրների լուծումը քաղաքական երկու ուժերն էլ նույն կերպ են տեսնում: «Եթե այդ լուծումները նույն կերպ են տեսնում, ապա ինչո՞ւ մրցակցել, այլ ոչ թե համագործակցել: Բացի այդ, նրանց երկարատեւ գորրծունեության նպատակը եղել է հայրենիքի հզորացումը, այն առավել բարեկեցիկ եւ պաշտպանված տեսնելը: Կարծում եմ, որ այս համագործակցությունը հենց դրան է բերելուե,-ասաց նա: Նշենք նաեւ, որ համաժողովի գաղափարը դեռեւս ապրիլ ամսին առաջ էր քաշվել ՀՅԴ բյուրոյի եւ ՌԱԿ Կենտրոնական վարչության կողմից: Երեք ազգային ավանդական, այդ թվում` Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունների ղեկավար մարմինները համաձայնության էին եկել գումարել այս խորհրդաժողով: Այնուհանդերձ, Սոցիալ- դեմոկրատ հնչակյան կուսակցությունն ինչ-ինչ պատճառներով չի մասնակցում այս համաժողովին:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան