Երեւանում անցկացվում են «Հաղորդակցությունը եւ ԶԼՄ-ների հետ աշխատանքը բնակչության առողջությանը վտանգ ներկայացնող արտակարգ իրավիճակներումե եռօրյա ուսուցողական դասընթացները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Երեւանում անցկացվում են «Հաղորդակցությունը եւ ԶԼՄ-ների հետ աշխատանքը բնակչության առողջությանը վտանգ ներկայացնող արտակարգ իրավիճակներումե եռօրյա ուսուցողական դասընթացները: Դրանք կազմակերպվել են ՅՈւՆԻՍԵü-ի կողմից` Ճապոնիայի կառավարության աջակցությամբ եւ Հայաստանի թռչնագրիպի կանխարգելման եւ հակազդման միջգերատեսչական օպերատիվ շտաբի հետ սերտ համագործակցությամբ: Այսպիսով նպատակ է դրվում կառավարության պաշտոնյաներին եւ խոսնակներին զինել անհրաժեշտ գիտելիքներով եւ ռազմավարությունների մշակման հմտություններով, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն աշխատել նաեւ տեղական եւ միջազգային ԶԼՄ-ների հետ: Դասընթացները վերաբերում են ԶԼՄ-ների աշխատանքների արդյունավետության բարձրացման եղանակներին, մասնավորապես` ինչպես փոխանցել հիմնական տեղեկատվությունը բնակչության առողջությանը վտանգ ներկայացնող արտակարգ իրավիճակների ժամանակ: Միջոցառմանը մասնակցում են ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման նախարարությունների, ՀՀ փրկարար ծառայության, ինչպես նաեւ միջազգային մի շարք կազմակերպությունների շուրջ 30 մասնագետներ: «Այս սիմպոզիումն անցկացվում է այն ժամանակ, երբ աշխարհը կանգնած է թռչնագրիպի եւ պանդեմիկ գրիպի վտանգի առաջ, եւ կառավարությունները ողջ աշխարհում մեծ ջանքեր են գործադրում ազգային արձագանքման պլաններ մշակելու եւ այդ խնդրիներին դիմակայելու համարե,- բացման խոսքում նշեց ՅՈւՆԻՍԵü-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Շելդոն Յեթը: «Ասեկոսեները եւ ապակողմնորոշող տեղեկատվությունը կարող է այնքան վտանգավոր լինել, որքան արտակարգ իրավիճակն ինքնին, քանի որ այն կարող է ավելի խորացնել արտակարգ իրավիճակների ազդեցությունը բնակչության վրա: Տուժած բնակչությանը ժամանակին եւ համակարգված ձեւով տեղեկատվության փոխանցումը կարող է փրկել կյանքեր եւ հուշել մարդկանց` ինչպես պատշաճ ձեւով արձագանքել արտակարգ իրավիճակների հետեւանքներինե,-նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար եւ թռչնագրիպի միջգերատեսչական օպերատիվ շտաբի նախագահ Լեւոն Ռուխկյանը: Ըստ միջոցառումն անցկացնեղ մասնագետների` երկրում ծագած եւ տարածում գտած հիվանդությունների մասին տեղեկատվությամբ պետք է նախեւառաջ հանդես գան բժիշկները, անասնաբույժները եւ գիտնականները: Պաշտոնատար անձինք երբեք չպետք է խուսափեն նման դեպքերում պարզաբանումներ տալուց, քանի որ տեղեկատվության բացակայությունը եւ անորոշությունը կարող է հանգեցնել խուճապի եւ բազմազան ենթադրությունների: Տեղեկատվությունը պետք է լինի հստակ եւ ստույգ, լրատվամիջոցների պատասխանատուները պետք է լավ տիրապետեն ծագած հիվանդություններին, դրանց հետեւանքներին եւ ձեռնարկվող միջոցառումներին: Դասընթացներն անցկացվում են մասնակիցների անմիջական մասնակցությամբ եւ ընդհանուր քննարկումներով: Ի դեպ, այս տարի նման սեմեինարներ կազմակերպվել են նաեւ Բոսնիայում, Բուլղարիայում, Ղրղզստանում եւ Սերբիայում:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան