Հայաստանի շախմատիստները բարելավում են իրենց դիրքերը Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Զավեն Վարդանյան): Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 6-րդ փուլում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը սեւ ýիգուրներով հաղթել է Հունգարիայի թիմին եւ, վաստակելով 9 թիմային եւ 14,5 միավոր անհատական պարտիաներում, զբաղեցնում Է 5-րդ տեղը: Այս փուլում մեր շախմատիստների մրցամարտում գրանցվել են հետեւյալ արդյունքները՝ Ալմաշի-Լեւոն Արոնյան՝ 0,5:0,5, Գիմեշի-ՎլադիմիրՀակոբյան՝ 0:1, Բերկեշ-Գաբրիել Սարգսյան՝ 0,5:0,5, Ռուկ-Կարեն Ասրյան՝ 0,5:0,5: Մրցաշարի առաջատարն Է Ռուսաստանի թիմը՝ 12 թիմային եւ 18 միավոր անհատական պարտիաներում, 2-րդ տեղում Է Սլովենիայի հավաքականը՝ 10 եւ 15,5 միավոր, 3-րդ՝ Ուկրաինան՝ 9 թիմային եւ 15 միավոր անհատական պարտիաներում: Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը սեւ ýիգուրներով 2,5:1,5 հաշվով հաղթել է Ռումինիայի թիմին՝ Պեպտան-Էլինա Դանիելյան՝ 0,5:0,5, Վոյկու-Լիլիթ Մկրտչյան՝ 0:1, Մոտոչ-Նելլի Աղինյան՝ 0:1, Պաուլետ-Սիրանուշ Անդրեասյան՝ 1:0: Հայաստանի շախմատիստուհիները 6-րդ փուլից հետո վաստակել են 8 թիմային եւ 13,5 միավոր անհատական պարտիաներում եւ զբաղեցնում են 8-րդ տեղը: Առաջին տեղում Է Ռուսաստանի թիմը՝ 10 եւ 17 միավոր, 2-րդ տեղում Է Լեհաստանի հավաքականը՝ 10 եւ 17, եւ 3-րդ՝ Ուկրաինայի թիմը՝ 9 թիմային եւ 16,5 միավոր անհատական պարտիաներում: