Հասարակական

üրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Փարիզում տեղի է ունեցել «Շառլ Ազնավուր եւ ընկերներե համերգը

1 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով üրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Առաջին տիկին Բելա Քոչարյանը փետրվարի 17-ին ներկա են եղել Փարիզի «Գարնիեե օպերայում կայացած «Շառլ Ազնավուր եւ ընկերներե համերգին: Նրանց միացել է նաեւ üրանսիայի Առաջին տիկին Բերնադետ Շիրակը: Համերգին, որն անցկացվել է üրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում, բացի աշխարհահռչակ շանսոնիեից, մասնակցել են նաեւ ýրանսիացի ուրիշ անվանի երգիչ- երգչուհիներ, ովքեր Շ. Ազնավուրի հետ միասին կատարել են նրա երգացանկի հայտնի երգերը: Համերգը եզրափակվել է Հայաստանի փոքրիկ երգիչների ելույթով: Համերգի հասույթը տրամադրվելու է üրանսիայում Հայաստանի տարվա մեկ այլ միջոցառման ýոնդին` հայաստանցի երեխաների Փարիզ մեկշաբաթյա հանգիստը կազմակերպելու համար: «Երեխաները երկրի ապագան են, մեծ անցյալով Հայաստանն արժանի է ճշմարիտ ապագայիե,- ասել է Շ.Ազնավուրը: Նշենք, որ այսօր Փարիզում կկայանա Հայաստանի եւ üրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի հանդիպումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում