Հայաստանի պատանի ծանրորդները դուրս կգան շվեդական մրցաբեմ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Զավեն Վարդանյան): Շվեդական Լանդսկրոնե քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի մարզիկներն ի վիճակի են պայքարելու առնվազն մի քանի մեդալի համար: Նման կարծիք «Արմենպրեսե-ին հայտնեց ՀՀ ծանրամարտի ýեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Այսօրվանից Հայաստանի մարզիկները կսկսեն իրենց մրցելույթը: Մեր հավաքականի կազմում ընդգրկված են՝ 50 կգ քաշային, վանաձորցի Զորիկ Պողոսյանը, 56 կգ Ռուբեն Մամոյանը` Սամաղարից, 62 կգ Արայիկ Միրզոյանը` Բաղրամյան գյուղից, 69 կգ Դավիթ Գալստյանը` Երեւանից, եւ 94 կգ ավել քաշային Ռուբեն Առաքելյանը` Արարատից: Փ.Ալավերդյանը նշեց, որ մեր մարզիկներից «նույնիսկ ամենահամեստ արդյունք ունեցողըե պետք է պայքարի առնվազն 6-րդ տեղի համար: Աղջիկների առաջնությունում հանդես կգան գյումրեցիներ Աննա Գովելյանը` 53կգ, Քրիստինե Պետրոսյանը՝ 44 կգ քաշային կարգ, եւ 53 կգ Հեղինե Եփրեմյանը` Քասախից: Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարն է ՀՀ ծանրամարտի ýեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, թիմի մարզիչներն են Պողոս Պողոսյանը, Արտաշես Ներսիսյանը եւ Օգսեն Միրզոյանը:

Հայերեն

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին