Հասարակական

Հայաստանի մարմնամարզիկները Մոսկվայում մասնակցում ենմիջազգային մրցաշարի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Մոսկվայում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է լեգենդար մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի եւ աշխարհի բազմակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի հինգ մարզիկներ: Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան Վահագն Ստեփանյանը, Վահագն Դավթյանը եւ Նարեկ Ռաýայելյանը (մարզիչ՝ Արթուր Զաքարյան), իսկ կանանց մրցումներում՝ Աստղիկ Գյուլնազարյանը եւ Լիանա Կոբալյանը ( մարզիչ՝ Եղիսաբեթ Չարչյան): Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարն Է միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում