Իրան-Հայաստան գազատարը ճնշման տակ կդրվի դեկտեմբերի 20-ին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Քրիստինե Հովհաննիսյան): Իրան- Հայաստան գազատարը ճնշման տակ կդրվի դեկտեմբերի 20-ին: ՀՀ էներգետկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, եթե եղանակային խնդիրներ չառաջանան, ապա նախատեսված աշխատանքները կկատարվեն խոստացված ժամկետում: Նախատեսվում է, առաջին փուլում գազատարով տեղափոխել 300-400 մլն խմ գազ: Նա տեղեկացրեց, որ գազատարի, այսպես կոչված, երկրորդ հատվածում շուրջ 10 կմ-ի հողային աշխատանքներն արդեն սկսված են, որոշ տեղերում կառուցված են հարթակներն ու խրամուղիները: Գալիք տարվա գարնանն աշխատանքները կվերսկսվեն, կիրականացվեն նաեւ խողովակների մոնտաժման եւ հողային մյուս աշխատանքները: Ակնկալվում է, որ 2008թ-ի կեսերից արդեն բարձրացված կլինի նաեւ խողովակաշարի երկրորդ հատվածի թողունակությունը: Արդյունքում, հնարավոր կլինի տեղափոխել մինչեւ 2,5 մլրդ խմ գազ: Ի դեպ, երկրորդ հատվածի շինարարական աշխատանքները կիրականացվեն «Հայռուսգազարդե ընկերության միջոցով: