Հայաստանում մշակվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության հաշվառման ավտոմատացված համակարգ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ,18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունը մշակում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության հաշվառման ավտոմատացված համակարգ` Համաշխարհային բանկի եւ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի աջակցությամբ: Այն հնարավորություն կտա ունենալ անհրաժեշտ տեղեկատվություն ինչպես բուժական միջոցառումների, այնպես էլ ýինանսավորման եւ այլ ցուցանիշների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին նշված գործակալությունից, նոր ծրագրային միջոցները ստեղծվել են պարզ մուտքագրման, որոնման եւ ամփոփման սխեմաներով, ինչը հնարավորություն կտա ստանալ նաեւ անհրաժեշտ վիճակագրական ցուցանիշներ եւ այլ տեղեկատվություն համապատասխան գերատեսչական մարմիններին ներկայացնելու նպատակով: Նախատեսվում է նաեւ հաշվառման նոր համակարգի հաստատմամբ եւ ներդրմամբ քննարկել նմանատիպ այլ հաշվառման ձեւերի գոյության նպատակահարմարությունը: