Իսպանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման հարցում ելնելու են առկա արդյունքներից եւ նախաձեռնությունների

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման հարցում ելնելու ենք առկա արդյունքներից եւ նախաձեռնություններից: Այս մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Մոսկվայում հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը, ով հաջորդ ամսից ստանձնելու է ԵԱՀԿ-ի նախագահությունը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Մորատինոսը ասել է, որ իր երկիրն այդ հարցերին վերաբերվելու է «համեստ եւ փոխզիջումային կերպովե: «Մենք կաշխատենք այն արդյունքների հիման վրա, որոնք արդեն առկա են տվյալ բնագավառումե, - ասել է նա: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Իսպանիայի արտգործնախարարի հետ հանդիպել էին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, ծանոթացրել Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների մանրամասներին:

Հայերեն