3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան): Այս տարի նախատեսված էր Երեւանում կատարել 13 մլրդ դրամի կապիտալ շինարարություն, սակայն ýինանսական բարելավման շնորհիվ այն հասցվել է 17 մլրդ դրամի: 2007 թվականին նախատեսված է իրականացնել 18,5 մլրդ դրամի կապիտալ ծախս, սակայն այն ծրագրված է հասցնել 20-21 մլրդ դրամի: Ինչպես այսօր Հայաստանի շինարարների միության տարեկան ժողովի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, այս տարեվերջին շահագործման կհանձնվի երեք բնակելի շենք՝ 130 բնակարանով, որտեղ կվերաբնակեցվեն 4-րդ աստիճանի վթարային շենքերում բնակվող բնակիչները: Շենքերից մեկը վերակառուցվել է, երկուսը նոր են կառուցվել: Այս նպատակով հաջորդ տարի եւս կկառուցվի 3-4 նոր շենք: Քաղաքապետի տեղեկացմամբ, այս տարի ամբողջությամբ վերականգնվել է Հրազդանի կիրճի ճանապարհը՝ Կիեւյան կամրջից մինչեւ «Արաբկիրե համայնք, ավարտվել է Իսակովի պողոտայի վերակառուցման աշխատանքը: Ե. Զախարյանը տեղեկացրեց, որ այստեղ հաջորդ տարի նախագծված է կառուցել հետիոտն անցման համար երեք վերգետնյա կամրջակ: «Քաղաքի խնդիրները բազմաթիվ են, եւ մենք այսօր չունենք այն ýինանսական հնարավորությունները, որ կարողանանք մի քանի տարիների ընթացքում լուծել բոլորըե,-նշեց նա` ավելացնելով, որ առաջնահերթ լուծվում են ավելի հրատապ խնդիրները: Ըստ Ե. Զախարյանի՝ «Լինսե-ի հիմնադրամի միջոցներով արդեն սկսվել է եւ 2007-ի փետրվար-մարտին կշարունակվի ու 2008-ին կավարտվի Հերացի- Ավետիսյան- Դավիթաշեն կամրջի նոր ավտոմայրուղու կառուցումը: 2008 թվականին կավարտվեն նաեւ Հերացի- Չարենց-Նալբանդյան փողոցների, «Այրարատե կինոթատրոնի մոտ՝ Տիգրան Մեծ -Խանջյան փողոցների խաչմերուկների վերակառուցման աշխատանքները: Երեւանում մոտակա տարիներին նախատեսվում է կառուցել մոտ 40 ստորգետնյա անցում՝ հետիոտնի համար, որից երեքը՝ հաջորդ տարի: Նախատեսվում է հետիոտնի համար վերգետնյա փակ անցում կառուցել նաեւ Երեւանի կենդանաբանական այգու դիմաց: Ծավալների աճին զուգընթաց պետք է ուշադրություն դարձնել շինարարական աշխատանքների որակին, սեյսմակայունությանը: «Երեւանում այսօր կառուցվում են բազմահարկ շենքեր՝ մինչեւ 16-18 հարկ:Նախատեսվում է նաեւ 20 եւ ավելի բարձր հարկերով բնակելի շենքեր կառուցել, եւ որակի նկատմամբ պահանջները բոլոր համապատասխան կառույցների կողմից պետք է մեծանանե,-գտնում է Ե.Զախարյանը: Քաղաքապետը տեղեկացրեց, որ Երեւանում սկսվել են Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի պահանջների ապահովմանն ուղղված միջոցառումները: Առաջնահերթ է համարվում քաղաքի գոտեվորումը. 2007-ի փետրվար-մարտին այս աշխատանքները կավարտվեն «Կենտրոնե համայնքում, 2008-ին՝ ամբողջ քաղաքում: Խոսելով ավտոկայանատեղիների մասին, նա նշեց, որ այսօր քաղաքապետարանը փորձում է ձեռնպահ մնալ բակային տարածքների կառուցապատումից՝ այն տրամադրելով ավտոկայանատեղիներին: Բացի դրանից, այսօր բոլոր նոր կառուցվող շենքերի 1-ին, 2- րդ հարկերն այս նպատակով են օգտագործվում: