Հասարակական

Վ. Օսկանյանը եւ Փ. Սեմնեբին անդրադարձել են ԵՄ-Հայաստան հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան ժամանած Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները` անդրադառնալով Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում ստորագրված Գործողությունների ծրագրի իրականացմանը: Զրուցակիցները նաեւ անդրադարձել են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրություններին` կարեւորելով դրա միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: ԱԳ նախարարը վերահաստատել է ՀՀ իշխանությունների դիրքորոշումն առաջիկայում միջազգային դիտորդների հրավիրման վերաբերյալ: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ` Վ. Օսկանյանի դեկտեմբերի17-ին Իրան կատարած այցի լույսի ներքո: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Փ. Սեմնեբին նշել է ԵՄ դիրքորոշումը` վկայակոչելով ընթացիկ տարվա նոյեմբերին Եվրամիությանն անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը, որտեղ մասնավորապես, անդրադարձ կա Հայաստանի հետ սահմանների բացման անհրաժեշտությանը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոսել է նախօրեին ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի հետ հանդիպման մասին, ինչին հաջորդել է Վ. Օսկանյանի եւ Փ. Սեմնեբիի գնահատականների փոխանակումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների վերջին զարգացումներիհ վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել է 2007թ. հունվարի 1-ից ԵՄ նախագահությունը ստանձնող Գերմանիայի դեսպան Հայկե Փայչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում