Մեծ Բրիտանիայի Վիքըմ շրջանի Հայ Վիքըմ եւ Տավուշի մարզի Իջեւան եւ Դիլիջան քաղաքների միջեւ ստորագրվել են բարեկամական կապ հաստատելու մասին հայտարարություններ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Վիքըմ շրջանի Հայ Վիքըմ քաղաքի եւ Տավուշի մարզի Իջեւան եւ Դիլիջան քաղաքների միջեւ դեկտեմբերի 15-ին ստորագրվել են բարեկամական կապ հաստատելու մտադրությունների մասին հայտարարություններ: Այս հայտարարությունները Իջեւանի եւ Դիլիջանի քաղաքապետերի կողմից ավելի վաղ ստորագրվել էին Հայաստանում: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկավտության վարչությունից, արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Վ. Գաբրիելյանը, Հայ Վիքըմի քաղաքապետը եւ «Հայ Վիքըմ եւ Իջեւան ու Դիլիջան քաղաքները կապող միությանե նախագահ տկն Օդեթ Բազիլը: Իր խոսքում դեսպան Գաբրիելյանը հույս է հայտնել, որ բարեկամական կապ հաստատելը կնպաստի համապատասխան համայնքների միջեւ համագործակցության աշխուժացմանը, ինչն իր հերթին մոտ ապագայում կհանգեցնի Հայ Վիքըմ, Իջեւան եւ Դիլիջան քաղաքների քույրացմանը: Արարողությանը ներկա են եղել Հայ Վիքըմի քաղաքային խորհրդի անդամներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության աշխատակիցները:

Հայերեն