Թուրքիայի համար ռեգիոնալ տնտեսական անհավասարության լուծմանամենաէժան տարբերակը Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Սահակյան): Թուրքիայի համար ռեգիոնալ տնտեսական անհավասարության լուծման ամենաէժան տարբերակը Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն է: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հայաստանյան տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: ԵՄ-ի հետ բանակցություններում մատնանշված ամենալուրջ խնդիրը Թուրքիայի ռեգիոնալ տնտեսական անհավասարությունն է. Արեւմտյան եւ Արեւելյան Թուրքիայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշները երեք անգամ տարբերվում են: «ԵՄ-ն, որը լուրջ է նայում ռեգիոնալ անհավասարության հաղթահարմանն ուղղված իր ýինանսական օժանդակությանը, Թուրքիայի առջեւ հարցի լուծման խնդիր է դրելե,- նշեց AEPLAC հայաստանյան տնօրենը: «Իսկ հարցի լուծման ամենաէժան տարբերակը սահմանների բացումն է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեկ շնչին ընկող ՀՆԱ-ով Հայաստանն Արեւելյան Թուրքիայից ավելի զարգացած էե,- ասաց տնտեսագետը` ընդգծելով, որ ըստ տնտեսական օրենքների` «թերի զարգացածն ավելի արագ է զարգանում`ավելի զարգացածի հետ առնվազն բալանսն ապահովելու համարե: Հետեւապես, ըստ բանախոսի, Թուրքիայի համար տնտեսապես պետք է շահավետ լինի այդ ռեգիոնների զարգացումը ի հաշիվ Հայաստանից եկող առեւտրային եւ տրանսպորտային հոսքերի: Հայաստանի համար եւս շահավետ է սահմանի բացումը: Ըստ Տ. Ջրբաշյանի` սահմանների բացման դեպքում շատ ավելի կարեւոր են ոչ այնքան ýինանսական կամ ՀՆԱ- ի հետեւանքները, այլ այն հնարավորությունները, որոնք կառաջանան բացման արդյունքում: Իսկ այդ հնարավորությունները կապված են Թուրքիայի, Միջերկրական ծովի նավահանգիստների օգտագործման դեպքում հայաստանյան ապրանքների տրանսպորտային ծախսերի նվազման հետ:

Հայերեն