Վախճանվել է կոմպոզիտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Մելիքյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Մարտի 6-ին Երեւանում, կյանքի 59-րդ տարում հանկարծամահ եղավ կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության պատասխանատու քարտուղար, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Մելիքյանը: Հրաչյա Արսենի Մելիքյանը ծնվել է 1947 թվականի մայիսի 8-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի ղեկավարությամբ: 1972 թվականից Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ էր, 1991 թվականից՝ միության վարչության անդամ եւ վարչության պատասխանատու քարտուղար, միաժամանակ ղեկավարում էր միության «Արճեշե հրատարակչությունը: Հրաչյա Մելիքյանը օպերայի, բալետի, օրատորիայի, բազմաթիվ գործիքային ստեղծագործությունների հեղինակ է, եւ վերջիններիս համար ստացել է միջազգային տարբեր մրցանակներ: Իսկ ՀՀ պետական մրցանակը նրան վերջերս շնորհվել է դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի երեք կոնցերտների համար: Կոմպոզիտորը վախճանվեց «մարտական պոստումե. մահվանից 3 օր առաջ նա ավարտեց եւ ýրանսիական երաժիշտներին ուղարկեց իր վերջին գործը, որն առաջիկա մայիսին Փարիզից եկած արտիստները կատարելու են Հայաստանում:

Հայերեն

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները