Հայաստանում 300 հազարից ավելի ոչ առաքելական հայկական եկեղեցու հետեւորդներ կան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լեւոն Հովսեփյան): Հայաստանում այսօրվա դրությամբ կան 300 հազարից ավելի ոչ առաքելական հայկական եկեղեցու հետեւորդներ: Այս մասին «Արմենպրեսե-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնիե նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Դրանցից 180 հազարը կաթոլիկներ են, 22-25 հազարը` խարիզմատներ, 12 հազարը` Եհովայի վկաներ, 50-60 հազարը` արարողապաշտներ, զրադաշտականության հետեւորդներ (քրդեր, եզդիներ), հազարը` մունականներ, 200- 300-ը` սայենտոլոգներ («խաբարդիե պաշտամունքի հետեւորդներ) եւ այլն: Կան նաեւ շուրջ 500 մուսուլման հայեր, որոնք կոչվում են բահայիներ: Հայաստանում գործող աղանդավորական շարժումները, հիմնականում, ունեն ամերիկյան, շվեդական եւ գերմանական ծագում: Կան նաեւ հարավկորեական, չինական եւ բուդդայական ծագման շարժումներ: Ըստ Ա. Ամարյանի` ներկայումս Հայաստանում գործում են աýրիկայն երկրների ներկայացուցիչների հիմնած մի քանի «եկեղեցիներե, մասնավորապես`Նիգերիայի ներկայացուցիչ Սանդեյ Ադելաջայի «Աստծո ժողովուրդե եկեղեցու մասնաճյուղը, որը կոչվում է «Կենդանի հավատքե: Հայաստանում այժմ գրանցված են 57 կրոնական կազմակերպություններ, որոնք, հիմնականում, պատկանում են 14 կրոնական ճյուղերի: Աղանդավորական կազմակերպությունների մի մասը գրանցված է ոչ միայն որպես կրոնական, այլեւ հասարակական, բարեգործական, կրթական եւ կոմերցիոն կազմակերպություններ ու գործում է տարբեր գործառույթների անվան տակ: Ըստ Ա. Ամարյանի` Հայաստանում մեծ բացթողում կա կրոնական կազմակերպությունների իրավական դաշտը կարգավորելու եւ դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու առումով:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres