Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է «Հայաստանե համահայկական հիմնադրամի տնօրեն Նաիրա Մելքումյանին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի Վեհարանում այսօր ընդունել է «Հայաստանե համահայկական հիմնադրամի տնօրեն Նաիրա Մելքումյանին` Լիբանանում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանի եւ հիմնադրամի üրանսիայի ու Գերմանիայի ներկայացուցիչներ Պետրոս Թերզյանի )üրանսա( եւ Ժիլբեր Մոմճյանի )Գերմանիա( ընկերակցությամբ: Ինչպես տեղեկացանք Անթիլիասից, հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը շեշտել է հիմնադրամի դերակատարությունը հատկապես Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակում: Նորին Սրբությունը գնահատել է հիմնադրամի պատասխանատուների տարած աշխատանքը եւ շեշտել, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկության բոլոր թեմերում առավել կազմակերպվածությամբ պետք է հիմնադրամի աշխատանքները կատարվեն։ Կաթողիկոսը նշել է հիմնադրամի լիբանանյան հանձնախումբը վերակազմակերպելու կարիքը« որպեսզի համայնքի բոլոր ներկայացուցիչները իրենց գործուն մասնակցությունը բերեն հայրենաշինության նվիրական գործին։ Ն. Մելքումյան կմասնակցի Վեհափառ Հայրապետի նախաձեռութեամբ եւ հովանավորությամբ Բիք‎ýայայում գումարվելիք Հայաստան-Սփյուռք գործակցությանը նվիրված համագումարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում