Հասարակական

Շանսոնի մեծ վարպետ եւ մեծ հայորդի Շառլ Ազնավուրն այսօր հյուրընկալվեց Հայաստանի ýրանսիական համալսարանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Աշխարհահռչակ երգիչ, շանսոնի մեծ վարպետ եւ մեծ հայորդի Շառլ Ազնավուրն այսօր հյուրընկալվեց Հայաստանի ýրանսիական համալսարանում՝ ՀՀ-ում üրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունիի, համալսարանի ռեկտոր Պոլ Ռուսեի եւ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ: Ռեկտորի առանձնասենյակում դեսպանը եւ ռեկտորը հռչակավոր երգչին ծանոթացրին համալսարանի գործունեությանը՝ ընդունելության կարգին, ուսումանական գործընթացին եւ պրակտիկային, դասախոսական կազմին: Ապա նա շրջեց համալսարանում, լուսանկարվեց իրեն ողջունելու եկած հարյուրավոր հայ ուսանողների եւ լրագրողների հետ: Ավելացնենք, որ Շառլ Ազնավուրը Հայաստան է ժամանել երեկ երեկոյան: Այսօր նա ներկա կգտնվի նաեւ Արագածոտնի մարզում խմելու ջրատարի բացմանը, իր հեղինակած «Անցած օրերե գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին: Նախատեսվում է նաեւ, որ Շ.Ազնավուրը մայիսի 28-ին կմասնակցի «Միասնության շուրջպարինե, իսկ հաջորդ օրը կայցելի նաեւ Ջավախք: Ի դեպ, մեծ հայորդին Վրաստան կայցելի այդ երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրավերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում