Մեծի տանն Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Լիբանանի դեսպան Գաբրիել Ժաարային
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծի տանն Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսը Բիքýայայի Սբ Աստվածածին վանքի Հայրապետական ամառանոցում ընդունել Է Հայաստանում Լիբանանի դեսպան Գաբրիել Ժաարային։ Հանդիպման ժամանակ կաթողիկոսն ու դեսպանը քննարկել են Լիբանանի ներկա դրության, երկրի ներքին միասնականության ամրապնդման եւ քաղաքացիների ապահովության խնդիրներ։ Դեսպան Ժաարան Վեհափառին ներկայացրել Է Հայաստանում Լիբանանի դեսպանատան աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։ Հայրապետը հանդիպման վերջում գոհունակություն հայտնելով` շեշտել Է, որ Հայաստանի ու Լիբանանի փոխադարձ կապերի առավել սերտացման ու երկու ժողովուրդների սերտ համագործակցության անհրաժեշտությունը։