Հասարակական

Հայաստանի անկախության 13-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել Է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 13-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ Է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: «Սիրելի պրն Նախագահ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ։ Այս առիթով Ձեզ հայտնում ենք մեր ամբողջական զորակցությունը՝ Հայաստանի անկախության ու պետականության առավել ամրապնդման« ժողովրդի ընկերային ու տնտեսական կյանքի բարելավման ու Հայաստանի հզորացման գործում։ Հայցում ենք Աստծուց« որ Իր օրհնության ներքո պահի մեր հայրենիքը« որպեսզի Հայաստան-Սփյուռք սերտ գործակցությամբ ու համայն հայության միակամ կեցվածքով միշտ բարձր պահենք մեր հայրենի դրոշը ու զորացնենք Հայաստանը միջազգային ասպարեզում։ Թող Աստված Ձեզ եւ Ձեր գործակիցներին պարգեւի քաջառողջություն եւ հայրենաշեն գործունեություն՝ ի նպաստ մեր ժողովրդիե,-ասված Է ուղերձում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում