Հասարակական

Շառլ Ազնավուրի ծննդյան տոնական երեկոյին «Հայաստանի փոքրիկ երգիչներըե հայտնություն դարձան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, Փարիզի Համագումարների պալատում կայացած համերգին Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներե խումբը տոնական երեկոյի ամենամեծ եւ ամենատպավորիչ հայտնությունն Է եղել: 3800 հանդիսատեսի ու միլիոնավոր հեռուստադիտողների առջեւ փոքրիկ երգիչները երգել են Ազնավուրի «Քեզ համար, Հայաստանե երգը: Ազնավուրը երգը գրել Է 1988 թվականին, Հայաստանին պատուհասած երկրաշարժի առթիվ, տեղնուտեղը ձայնասկավառակ պատրաստելով ýրանսիացի եւ ýրանսահայ անվանի երգիչների մասնակցությամբ, այնուհետեւ նույնն անելով նաեւ ԱՄՆ-ում՝ ամերիկացի, Իտալիայում՝ իտալացի երգիչների կատարմամբ: Լայզա Մինելին, որը հատուկ ԱՄՆ-ից Փարիզ Էր ժամանել Ազնավուրի երեկոյին հանդես գալու համար, երեխաների կտարումից ցնցվել Էր: Երգը խմբի եւ տեղացի մի հայտնի երգչուհու կատարմամբ արժանացել Է ýրանսիացի ունկնդրի բուռն ծափահարություններին: Իսկ համերգասրահի ետնաբեմում երխաները Ազնավուրի համար երգել են նրա հայտնի երգերից մեկը: «Ազնավուրը շատ զուսպ լսում Էր երգը, նայում երեխաներին. նրա աչքերը խոնավացել Էին, ասաց Հեքեքյանը: Իսկ Լ.Մինելին, ինչպես եւ ուրիշ արտիստներ, ցանկություն հայտնեցին սկավառակ թողարկել փոքրիկ երգիչների հետե: Համերգին ներկա üրանսիայի նախագահը Ժակ Շիրակը այդ երկրում ՀՀ դեսպանին խնդրել Էր Հայաստանի Հանրապետության նախագահին փոխանցել հետեւյալ խոսքերը. «Դուք հիանալի երգչախումբ ունեք, որն ամենաբարձր մակարդակով ներկայացնում Է Հայաստանըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում