Արամ Ա կաթողիկոսը Նախագահել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական վարչության Ժողովը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ.ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը Ժնևում| անցկացվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական վարչության ժողովը` Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ատենապետութեամբ: Ինչպես տեղեկացնում է Անթիլիասի մամլո դիվանը, ժողովին մասնակցել են կենտրոնական վարչության 168 անդամներ եւ աւելի քան 150 խորհրդականներ, ԵՀԽ զանազան հանձնախմբերի ներկայացուցիչներ, շրջանային միջեկեղեցական կառույցների պատվիրակներ, Վատիկանի ներկայացուցիչներ, հատուկ հրավիրյալներ։ Հայ Եկեղեցին ներկայացրել են Ամենայն հայոց կաթողիկոսության կողմից` Գերշ. Տէր Աղան արք© Պալյոզյան եւ Օրդ. Սիլվա Ղազելյան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութեան կողմից՝ դոկտ. Ռուբինա Բիրումյան եւ օրդ. Մանուշակ Բոյաջյանը։ ժողովի պաշտոնական բացումը կայացել է ԵՀԽ մեծ հանդիսասրահում` Արամ Ա-ի ողջույնի խոսքով: Անդրադառնալով ներկա աշխարհը տագնապեցնող հարցերին, Վեհափառը շեշտել է եկեղեցիների դերը մարդկությանը դեպի արդարություն, խաղաղություն ու համերաշխություն առաջնորդելու գործում: Նա հատկապէս ընդգծել է հոգեւոր ու բարոյական արժեքների դերը ներկա հասարակության կյանքում եւ կոչ է ուղղել եկեղեցիներին` իրենց առաքելությունն իրագործել միասնաբար, հավատարիմ մնալով ավետարանական ճշմարտութիւններին։ Ապա ժողովն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը: Վեհափառ հայրապետը որպես ատենապետ ներկայացրել է իր տարեկան տեղեկագիրը, հանգամանորեն անդրադառնալով միջկրոնական երկխոսությանը, գոյակցությանն ու գործակցությանն առնչվող երեւույթներին, շեշտելով ներկա բազմակրոն ընկերություններում կրոնների միջեւ գործակցության կենսական կարեւորությունը։ Բարձր գնահատելով այդ տեղեկագիրը, կենտրոնական վարչությունը որոշել է միջկրոնական գործակցությունը դարձնել առաջիկա ժամանակաշրջանում ԵՀԽ-ի կարեւոր առաջնահերթություններից մեկը: ԵՀԽ ընդհանուր քարտուղար դոկտ. Քոնրադ Ռայզրի տարեկան տեղեկագիրը արծարծել է երկու գլխավոր հարց` կյանքը պաշտպանելու, նրան որակ և նպատակ հաղորդելու և ներկա աշխարհի փոփոխությունների հրամայականի ներքո էկումենիկ շարժումը վերաքննության ու վերարժևորման ենթարկելու անհրաժեշտությունը։ Ընդառաջելով գործադիր վարչության առաջարկին, որոշվել է այդ հարցերը քննարկել հատուկ ժողովում, որը պիտի անցկացվի Անթիլիասի մայրավանքում, առաջիկա նոյեմբերին: ԿՎ ժողովի օրակարգի կարեւոր նյութերից մեկը վերաբերել է կյանքի պաշտպանությանը` կենսոլորտին առնչվող հարցերին։ Կենտրոնական վարչությունը նաև որոշել է ԵՀԽ առաջիկա համաժողովի ընդհանուր կառույցը, բնաբանը,պատվիրակությունների թվաքանակը և անցկացման վայրը, որն է Պորտո Ալլեգրեն (Բրազիլիա)։ Ընտրվել է նաև նոր ընդհանուր քարտուղար` իդեմս դոկտ. Սեմ Գոբիայի, Քենիայից, որն ավելի քան 25 տարի միջեկեղեցական ծառայություն է կատարում Աýրիկայի եկեղեցիների խորհրդում եւ ԵՀԽ-ում։

Հայերեն

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով