Արամ Ա կաթողիկոսի զեկույցը Եկեղացիների համաշխարհային խորհրդում

2 րոպեի ընթերցում

ԺՆԵՎ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնեւում կայացած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նիստում ներկայացրած իր տարեկան տեղեկագրում Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդգծել է միջկրոնական երկխոսության եւ համագործակցության հրամայական անհրաժեշտությունը: Ըստ կաթողիկոսության հաղորդագրության, Արամ Վեհափառի ելույթին ներկա են գտնվել խորհրդի կենտրոնական վարչության 168 անդամներ, Վատիկանի եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, մեծ թվով լրագրողներ: Վեհափառ Հայրապետն իր այս տարվա տեղեկագիրն ամբողջությամբ հատկացրել է միջկրոնական երկխոսությանը: Նա շեշտել է, թե հին դարերից սկսած, քրիստոնեությունը մնայուն երկխոսության մեջ է եղել, մասնավորապես, Մերձավոր Արեւելքի ժողովուրդների հետ: Նա նաեւ անդրադարձել է վերջին 50 տարիների ընթացքում միջկրոնական երկխոսությանն ու համագործակցությանը միջեկեղեցական շարժման բերած նպաստին: Արամ Ա կաթողիկոսը հանգամանորեն խոսել է միջկրոնական համագործակցության ոլորտում ԵՀԽ-ի դերի կարեւորության մասին, նշելով, որ խորհուրդը պիտի իր առաջնահերթ աշխատանքներից մեկը համարի այդ համագործակցության ծավալումը: Այս ուղղությամբ Վեհափառը գործնական առաջարկներ է ներկայացրել խորհրդի առաջիկա աշխատանքների համար:-0-/13/ 11:30

Հայերեն

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով