Արամ Ա© կաթողիկոսը Ջորջ Բուշին նամակ Է հղել՝ Սեմ Տեր-Եղիայանին դատավոր նշանակելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթ ԱՄՆ Չիկագո նահանգում կայացել է հայազգի Սեմ Տեր-Եղիայանի դաշնակցային դատավոր նշանակվելու երդման արարողությունը` Միացյալ Նահանգների արդարադատության նախարարի, սենատորների, պատգամավորների եւ դատավորների ներկայությամբ: Ինչպես հաղորդում են Անթիլիասից, այս առիթով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին նամակ է հղել, ողջունելով Սեմ Տեր- Եղիայանին՝ որպես դաշնակցային դատավոր նշանակումը: «Մենք նրան ճանչում ենք 40 տարիներ ի վեր, նրա մեջ տեսնելով պարկեշտ եւ ուղղամիտ մարդու, որը հավատում է հոգեւոր ու բարոյական արժեքներին եւ ամուր կառչած է արդարության եւ մարդկային իրավունքների պաշտպանությանըե, -գրել է Վեհափառ հայրապետը: Նա մասնավորապես ընդգծել է, որ Ս.Տեր- Եղիայանի նշանակումը մեծ պատիվ է Ամերիկայի հայ համայնքի համար, և որ նման կարեւոր դիրքում հայազգի գործչի նշանակումը արտահայտությունն է ԱՄՆ Սահմանադրությամբ երկրի բոլոր քաղաքացիների համար հաստատված հավասար իրավունքների առկայության` անկախ նրանց ցեղային եւ կրոնական պատկանելությունից: Նամակում Վեհափառը համոզմունք է հայտնել, որ Սեմ Տեր-Եղիայանը իրեն վստահված պաշտոնը կկատարի պատասխանատվության ու նվիրվածության բարձր գիտակցությամբ:

Հայերեն

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով