Արամ Ա կաթողիկոսը մեծարեց Կյուլպենկյան հիմնարկի հայկական բաժնի տնօրեն դոկտոր Զավեն Եկավյանին

3 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իբրեւ գնահատանք հայ կրթական ու մշակութային կյանքում Գալուստ Կյուլպենկյան հիմնարկի բերած նպաստի եւ դրանում նրա հայկական բաժինի տնօրեն դոկտ. Զավեն Եկավյանի ներդրումի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը անցած ուրբաթ, վեհարանի դահլիճում կազմակերպել է մեծարանքի հանդիսություն` հովանավորությամբ Արամ Ա կաթողիկոսի: Հանդիսությանը հրավիրվել են Լիբանանում գործող հայկական կառույցների ու մարմիններիւ ներկայացուցիչներ: Նրայր Ծ. վրդ. Աշըգյան, Ժիրայր Դանիելյանը և այլք իրենց խոսքում շեշտել են Կյուլպենկյան հիմնարկի անգնահատելի ծառայությունը հայկական կրթական ու մշակութային կյանքի բարգավաճման գործում, ընդգծելով մանավանդ դոկտ. Զավէն Եկավեանի եւ բաժնի փոխտնօրէն Աստղիկ Չանքըրթընի անուրանալի դերակատարութիւնը: Հայաստանում եւ աշխարհի աւելի քան 70 երկրներում Կյուպենկյան հիմնարկի, մանավանդ նրա Հայկական բաժնի ծառայութիւններն անխտիր ուղղուած են հայկական սփյուռքի բոլոր համայնքներին և հետապնդում են մեկ գլխավոր նպատակ՝ հայ կրթության ու մշակույթի տարածումը նոր կառուցումների, շինարարական աշխատանքների, կենտրոնների ստեղծման, հրատակչական գործի, կրթանպաստների և այլն ձեռնարկումների միջոցով: Հանդիսությանը հայրապետական պատգամով հանդես է եկել Արամ Ա. կաթողիկոսը:, Նա երանելի է անվանել այն մարդուն, որն աշխատում է ուրիշի համար՝ Աստուծոյ բարիքը առատորեն բաժնելով ուրիշի հետ: «Այդպես եղավ կյանքը Գալուստ Կյուլպենկյան անձի եւ հաստատության ու այդպիսով այն անձանց, հավաքականությունների եւ կազմակերպությունների կյանքում դարձել է տիրական ներակայություն, ասել է Վեհափառ հայրապետը: Մեր ազգի կյանքում Կյուլպենկյանը ևս եղավ ու մնաց դպրության, գիտության ու մշակոյթի հոմանիշե:: Վեհափառը նշել է, որ այս հանդիսությունը վկայությունն է հաստատության Հայկական բաժնի նվիրումի եւ իրագործման, այդ ամենում շեշտելով դոկտ. Զավէն Եկավյանի որոշակի դերը եւ առանցքային ներկայությունը, Վեհափառը նրան է հանձնել Կիլիկիո կաթողիկոսության Իշխանի շքանշանը, Բաժնի փոխտնօրեն, հաստատության հայկական դպրոցների պատասխանատու Աստղիկ Չանքըրթընին՝ «Ս. Մեսրոպ Մաշտոցե շքանշան, իսկ Զավեն Եկավյանի տիկնոջը Ինգրիդին, որը տարիներ շարունակ նեցուկ է իր ամուսնու գործունեությանը, նվիրել է մշակութային հատուկ արժեք ներկայացնող հուշանվեր: Իր շնորհակալական խոսքում դոկտ Եկավյանը նաեւ շեշտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքահայության կյանքում: Այդ դերը, ասել է նա, սոսկ կրոնական չէ, այլեւ՝ մշակութային ու կրթական, որոնք կկազմեն Սփյուռքում մեր գոյության հիմքը: Զ. Եկավյանը վեհափառ հորն է նվիրել կաթողիկոսական գավազան:

Հայերեն

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով