Ծաղկազարդի առիթով Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի վեհարանում օրհնեց հազարավոր հայ մանուկների

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 14 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկազարդի առիթով, Արամ Ա կաթողիկոսն ապրիլի 13-ին Վեհարանի պատշգամբից իր հայրական պատգամն է ուղղել Մայրավանքում հավաքված հազարավոր հավատացյալներին, որոնք եկել էին իրենց զավակների հետ միասին: «Այսպիսի ծովածավալ բազմություն մայրավանքում չէի տեսելե,-դիմելով ներկաներին, ասել է Վեհափառ հայրապետը և նշել, որ սա մեր ժողովուրդի հոգեւոր զարթոնքի ու հավաքական գիտակցության խոսուն արտահայտություններից է։ Այնուհետև, ինչպես տեղեկացնում է Ամթիլիասի մամլո դիվանը, հազարավոր հայ մանուկներ եւ պատանիներ ծնողների հետ մտել են Վեհարան և ստացել Վեհափառի հայրական օրհնություն, նաև հուշանվերներ: Նույն օրը երեկոյան Մայր տաճարում տեղի է ունեցել Դռնբացեքի արարողություն, որը կատարել է Արտաւազդ արք© Թրթռյանը։

Հայերեն