Իրաքի ժողովրդին օգնելու հարցերի շուրջ Արամ Ա կաթողիկոսի հետ խորհրդակցել է World Vision-ի պատվիրակությունը
2 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: World Vision մարդասիրական կազմակերպության բարձրաստիճան պատվիրակությունը` հիմնարկի ընդհանուր փոխնախագահ Դեյվիդ Ռոբինսոնի գլխավորությամբ, այսօր այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին: Ինչպես տեղեկացնում են Անթիլիասից, այցելության նպատակն է եղել խորհրդակցել Վեհափառ հայրապետի հետ Իրաքում World Vision-ի կողմից կատարվելիք մարդասիրական աշխատանքների շուրջ, քանզի այդ կազմակերպությունն իր գործունեությունը համադրում է ոչ միայն ՄԱԿ-ի ու ԱՄՆ մարդասիրական այլ կառոյցների, այլև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ։ Հանդիպման ընթացքում Արամ Ա-ն անհրաժեշտ խորհուրդներ է տվել հյուրերին ` կապված իրենց առաքելության հետ, ավելացնելով, որ անհրաժեշտ է հեռու մնալու քաղաքական նպատակներից և հարգել տեղի ժողովրդի մտածումներն ու զգացմունքները։ Այս առումով Վեհափառ հայրապետը նաեւ նշել է, որ իրենց աշխատանքի ընթացքում հարկ է անհրաժեշտ կարևորություն տալ հայ համայնքի զավակներին« որոնք առավելաբար հաստատված են Բաղդադում, իսկ ավելի փոքր համայնքներով ապրում են Բասրայի, Զախոյի« Մուսուլի եւ Քերքուքի շրջաններում։ Նա World Vision-ի պատասխանատուներին հիշեցրել է, որ այդ կազմակերպության օգնության կարիքն ունեն նաեւ Լիբանանի հայկական վարժարանները: