Արամ Ա-ն «Ս. Մեսրոպ ե շքանշանով պարգեւատրեց

3 րոպեի ընթերցում

Էգոյան ամուսիններին ԱՆԹԻԼԻԱՍ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը «Ս. Մեսրոպե շքանշանով է պարգևատրել «Արարատե ýիլմի բեմադրիչ Ատոմ Էգոյանին և նրա տիկնոջը` ýիլմի գլխավոր դերակատարներից, Արսինե Խանջյանին: Երեկ, ինչպես տեղեկացնում են Անթիլիասից, վեհարանում տեղի է ունեցել կաթողիկոսության բարձր պարգևի հանձնման արարողությունը, որին ներկա են եղել Լիբանանի նախկին նախագահ Էլիաս Հըրաուին, նախարարներ, երեսփոխաններ, դեսպաններ, հոգեւոր պետեր, հոգեւորականներ, հայ ազգային կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ, հրավիրյալներ: Հաջորդաբար խոսք են վերցրել հայտնի արվեստաբան, դոկտ. Ջո Փերին ( հրավիրվել էր Շվեյցարիայից), Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ Միսբահ Ահտաբը, Ուալիթ Ժոմբլաթը, որոնք ընդգծել են Ատոմ Էգոյանի դերն իբրեւ հիանալի բեմադրիչի, որը կարողացել է իր ազգի պատմության անբաժան մեկ մասը լավագույնս ներկայացնել հանդիսատեսին: Նշվել է, որ Հայոց ցեղասպանության փշաքաղող պատկերները լավագյունս կարող են ըմբռնել արաբական աշխարհի ժողովուրդները, մասնավորապես լիբանանցիները: Արամ Ա. կաթողիկոսն իր խոսքում շեշտը դրել է արդարության վրա , նկատելով, որ բոլոր հարցերի միակ լուծումն արդարությունն է, և իզուր չէ, որ աշխարհի անխտիր բոլոր կրոնները, վարդապետություններն իրենց գաղափարախոսությունների առանցքը դարձրել են արդարությունը: Խոսելով Հայոց ցեղասպանության ու դրանից ճողոպրած եւ մինչեւ օրս կանգուն հայության մասին, Արամ Ա-ն նշել է, որ նրանց մոտ ամենահատկանշականը հավաքական հիշողությունն է, ցեղասպանության ենթարկված լինելու ահավոր հիշողությունն ու գիտակցությունը, որի կիզակետը դարձյալ արդարությունն է: Անդրադառնալով Թուրքիայի հետ երկխոսության հարցին, վեհափառն ասել է, որ «մենք իբրև քրիստոնյաներ միշտ պատրաստ ենք երկխոսության, որը, սակայն, պետք է պայմանավորված լինի արդարության ու իրավունքի հատուցմամբ միայն: Առանց արդարության և հավասարության սկզբունքի հարգման, շեշտել է Արամ Ա-ն, անկարելի է խաղաղ ու կայուն աշխարհ ունենալ: Դիմելով Ատոմ Էգոյանին եւ Արսինե Խանջյանին , վեհափառը ասել է, որ «Արարատե ýիլմով նրանք իրենց ձևով արդարության պահանջ են դնում, արդար իրավունք են պահանջում: Իրենց ýիլմը բարձր գնահատելու, Հայ առաքելական եկեղեցու շքանշանին արժանանալու համար շնորհակալության ու երախտիքի խոսք են ասել Ատոմ Էգոյանը և Արսինե Խանջյանը:

Հայերեն

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով