Արամ Ա կաթողիկոսը նախագահել է ԵՀԽ գործադիր վարչության ժողովը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 17-22-ը Ժնևում տեղի է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր վարչության ժողովը` Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ: Ինչպես տեղեկացնում է Անթիլիասի մամլո դիվանը տարեկան երկու անգամ գումարվող այդ նիստերում քննարկվում են վարչական, տնտեսական, ծրագրային ու քաղաքական հարցերի լայն շրջանակ: Բացելով ժողովը`Վեհափառ հայրապետը նշել է, որ գործադիր վարչության այս հանդիպումը տեղի է ունենում միջազգային քաղաքական ու տնտեսական լուրջ տագնապների օրերին: Նման արագայում, ասել է նա, եկեղեցիները պետք է լինեն իրենց ժողովրդի հետ, դառնալով «սիրո ու միասնականության, արդարության ու խաղաղության առաքյալներե: Այնուհետև ծողովում լսվել ու քննարկվել են մի շարք զեկույցներ, ընդունվել համապատասխան որոշումներ: Արվել են հատուկ հայտարարություններ Իրաքի, Կիպրոսի եւ Շրի Լանկայի կացության կապակցությամբ: Որոշվել է հաջորդ ընդհանուր համաժողովը գումարել 2006 թվականին, Բրազիլիայում:

Հայերեն

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով