Հասարակական

«Հայաստանն իր ներկայությունը պետք է վերահաստատի միջազգային ընտանիքումե. հայտարարել է Արամ Ա-ն Փարիզում՝ «Պրո-Արմենիաե համաժողովում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՒՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում տեղի ունեցող «Պրո-Արմենիաե համաժողովում, փետրվարի 1-ին, իր բացման խոսքում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կարեւորել է Հայաստանն արտաքին աշխարհին ներկայացնելու հրամայական անհրաժեշտությունը: Այսօրվա աշխարհում, ասել է նա, ազգերը, պետությունները, մշակույթներն ու կրոնները չեն կարող ապրել ու առաջադիմել ինքնակենտրոն ու ինքնանպատակ մոտեցումով: Հարաբերությունն ու գործակցությունը մարդկային ներկա ընկերության կյանքի ամենահիմնական ազդակներն են: Հետեւաբար, Հայաստանը պետք է վերահաստատի իր ինքնությունն ազգերի ու պետությունների մեծ ընտանիքում, պահելով իր յուրահատուկ դիմագիծը: Ազգերի մեծ ընտանիքում, նշել է Արամ Ա-ն, Հայաստանը մարդկային կյանքի տարբեր բնագավառներում առնելիք ու տալիք ունի, մանավանդ մշակույթի ասպարեզում: Հայությունը հարուստ է մշակութային ու մարդկային արժեքներով, որոնց առկայությունն այսօրվա աշխարհում սկսել է նվազել: Վեհափառն անդրադարձել է նաեւ ցեղասպանության խնդրին, նշելով, որ իրենց մարդկային իրավունքների պաշտպան համարող որոշ երկրները փաստորեն իրենց ռազմավարական շահերին են զոհում մարդկային ամեն տեսակ իրավունք, եւ հայ ժողովուրդը ներկա աշխարհում այդ մեծագույն զոհերից է: Այդ շրջագծում Վեհափառը բարձր գնահատանքով է հիշատակել üրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Կարեւորելով Եվրոպայի դիրքորոշումը միաբեւեռ ու նվաճողական ամեն տեսակ քաղաքական մոտեցումների դեմ, կաթողիկոսը նշել է, որ Հայաստանը կազմում է Եվրոպայի մասը եւ իր ազգային յուրահատկություններով ու աշխարհաքաղաքական դիրքով կոչված է կարեւոր նպաստ բերել մայրցամաքի վերակառուցման գործին: Իր խոսքի ավարտին նա վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատրաստակամությունը շարունակել իր աջակցությունն՝ ի նպաստ Հայաստանի հզորացման գործընթացին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում