Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է «Հայաստանե համահայկական հիմնադրամի տնօրենին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը փետրվարի 27-ին Անթիլիասի Մայրավանքում ընդունել է «Հայաստանե համահայկական հիմնադրամի տնօրեն Վահան Տեր Ղեւոնդյանին, որին ընկերակցում էին Լիբանանում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը, Լիբանանում հիմնադրամի պատասխանատուներից Գեւորգ Գանտահարյանը: Ինչպես հայտնեցին Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից, հիմնադրամի տնօրենը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել հիմնադրամի ներկա աշխատանքների ընթացքը, ինչպէս նաեւ առաջիկա ծրագրերը: Վեհափառ Հայրապետը շեշտել է միասնական ճիգով համահայկական հիմնադրամին զորավիգ կանգնելու անհրաժեշտությունը: Նա հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը «Հայաստանե հիմնադրամի թե՛ հիմնադրման եւ թե՛ նրա աշխատանքներում կարեւոր դեր եւ ներդրում ունի: Կաթողիկոսության թեմերը գործուն մասնակցություն են ունեցել եւ նյութապես սատարել են թե՛ Հայաստանում եւ թե՛ Ղարաբաղում հատուկ ծրագրերի իրագործմանը: Արամ Ա կաթողիկոսը մեկ անգամ եւս հաստատել է Կիլիկիո Աթոռի հանձնառությունը՝ գործնականում մասնակից դառնալ հայրենակերտումի ու Ղարաբաղի հզորացման աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում