Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի դեսպանին ԱՆԹԻԼԻԱՍ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր ընդունել է Լիբանանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Հուսեյն Տարրարին: Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արեւելքին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ վերջին օրերին Իսրայելի կողմից Սիրիայի նկատմամբ իրականացված հարձակումների համատեքստում: Վեհափառ Հայրապետն ու դեսպանը դատապարտել են իսրայելական հարձակումները եւ կարեւորել ամեն տեսակ բռնություններից զերծ մնալը, որպեսզի խաղաղության գործընթացը մտնի իր դրական հունի մեջ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Լիբանանի ներքին կացությանը: Այս առումով ընդգծվել է տնտեսական դժվարությունները հաղթահարելու անհրաժեշտությունը: Վեհափառ Հայրապետն ու դեսպանը քննարկել են նաեւ առաջիկա շաբաթ Անթիլիասի Մայրավանքում տեղի ունենալիք երեք հոգեւոր պետերի հանդիպումը եւ այդ առիթով Ղպտի եկեղեցու պետ Շնուտա պատրիարքի այցելությունը, ինչպես նաեւ այդ օրերին կաթողիկոսարանի կազմակերպությամբ տեղի ունենալիք ձեռնարկները:

Հայերեն

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով