Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել Է Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հոկտեմբերի 25-ին իր գրասենյակում ընդունել Է Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդին ու Կիպրոսի Ազգային իշխանության (հայ համայնքի) ներկայացուցիչներին։ Ինչպես տեղեկացնում են Անթիլիասից, հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքին վերաբերող մի շարք հարցեր« այդ թվում՝ պետության հետ հարաբերության« ազգային վարժարանների կյանքի« Մակարա վանքի կացությանն առնչվող խնդիրներ: Ազգային իշխանության ներկայացուցիչները Վեհափառ Հայրապետին ներկայացրել են վերջին շրջանում թեմում կատարվող քրիստոնեական դաստիարակության աշխույժ գործունեությունը, Ազգային Առաջնորդարանի հովանավորությամբ տեղի ունեցող մշակութային ձեռնարկները: Իր բարձր գնահատանքը հայտնելով կատարված աշխատանքին« Վեհափառ Հայրապետը կարեւորել Է եկեղեցու շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը եւ ազգային միասնականության պահպանումը: Նշենք« որ Կիպրոսի թեմականները Անթիլիասում են՝ Ազգային Կեդրոնական վարչության հետ թեմական իշխանության ժողովներին մասնակցելու համար:

Հայերեն

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով