Նշվեց Արամ Ա-ի գահակալության և օծման 8-րդ տարելիցը

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Ա-ի կաթողիկոս ընտրվելու և օծվելու 8-րդ տարեդարձի առիթով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բոլոր թեմերում երեկ տեղի են ունեցել Հայրապետական մաղթանքներ: Դրանք նախագահել են առաջնորդ սրբազանները, խոսելով կաթողիկոսության ու նրա գահակալի ծառայության եւ իրագործումների մասին: Ինչպես տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը, Անթիլիասի մայր տաճարում միաբան հայրերի մասնակցությամբ նույն օրը կայացած Հայրապետական մաղթանքի օրվա պատարագիչ Հայր սուրբն իր քարոզում անդրադարձել է Կիլիկիո կաթողիկոսության բազմակողմ առաքելությանն ի խնդիր հայ Եկեղեցու պայծառության ու հայ ազգի անսասանության: Պատարագից հետո դպրեվանքի սաները եւ միաբանությունը շարականի երգեցողությամբ բարձրացել են վեհարան` շնորհավորելու Վեհափառ հայրապետին ու ստանալու նրա օրհնութիւնը: Բազմությունը ևս վեհարան է բարձրացոել եւ աջահամբույրով շնորհավորել Վեհափառին: Իր կարճ խոսքում Արամ Ա-ն նախ շնորհակալություն է հայտնել իր ընտրության ու օծման 8-րդ տարեդարձի առիթով արտահայտված բարեմաղթությունների համար, ապա ընդգծել, որ «տարեդարձները չպետք է ծառայեն գահի ու գահակալի փառքը հյուսելուն, այլ խթան ու հրավեր լինեն առավել հավատքով ու նվիրումով ծառայելուն Աստուծուն, Եկեղեցուն ու ազգին: Իր խոսքի ավարտին Վեհափառ հայրապետը մաղթել է անսասանություն մեր ազգին, պայծառություն հայ եկեղեցուն և հզորություն մեր հայրենիքին: Ապա վեհարանի դահլիճում Վեհափառ հայրապետն ընդունել է տարբեր կազմակերպությունների, միությունների եւ անհատ մարդկանց շնորհավորանքները:

Հայերեն

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով