Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հոլանդիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր գրասենեակում հունիսի 27-ին ընդունել է Լիբանանում Հոլանդիայի դեսպան Յան Քլայուկին: Ինչպես հայտնեցին Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից, դեսպանի այցի նպատակն էր տեղյակ պահել Վեհափառ Հայրապետին պաղեստինյան հարցի լուծման գծով Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի կողմից ներկայացված «Ճանապարհների քարտեզիե մանրամասներին, դրա գործադրման հանգրվաններին եւ այդ ուղղությամբ ներկայիս դժվարություններին, ինչպես նաեւ տեղեկանալ Վեհափառ Հայրապետի տեսակետին Միջին Արեւելքի խաղաղության գործընթացքի գծով, մօտիկից ծանոթանալ Լիբանանի քաղաքական ներքին կյանքին եւ համայնքների միջեւ փոխհարաբերություններին ու գործակցությանն առնչվող մի շարք հարցերի: Արամ Ա կաթողիկոսը, դեսպանի տեսակետները լսելուց հետո, իր հերթին կատարել է մի շարք մատնանշումներ՝ շեշտելով հատկապես Պաղեստինի դատին արդար լուծում տալու անհրաժեշտությունը, լիբանանյան, սիրիական ու արաբական երկրներից իսրայելական ուժերի հեռացումը, ինչպես նաեւ լիբանանյան քաղաքական կյանքում ներդաշնակություն եւ համախոհություն ստեղծելու առաջնահերթությունը:

Հայերեն

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով