Հասարակական

Արամ Ա-ն բարձր է գնահատել նախագահ Ռ.Քոչարյանի դերը Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Սփյուռք համահայկական երկրորդ խորհրդաժողովից վերադառնալուց հետո՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերը Հայաստան-Սփյուռք գործակցության առավել զարգացման ուղղությամբ, այն նկատելով «առանցքային ու կենսականե: Ինչպես տեղեկացնում է Անթիլիասի մամլո գրասենյակը, Վեհափառ հայրապետը հատկապես ընդգծել է հարցերի նկատմամբ նախագահի համապարփակ մոտեցումը եւ ճիշտ գնահատումը: Խոսելով խորհրդաժողովի մասին, Արամ Ա-ն նշել է. «այս երկրորդը նոր առաջընթաց է արձանագրելե, ավելացնելով, որ սկսված գործընթացը կոնկրետ իրագործումներով պետք է արժեւորվի: Վեհափառը նաեւ վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատրաստակամությունը մասնակից դառնալու Հայաստան-Սփյուռք գործակցության եւ հայրենիքի հզորացման աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում